Մայիսի 4-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 32 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի և կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:
Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 32 հարց:
Կարծիքներ