Մակրոնը հայտարարել է, որ «2022-ը պետք է շրջադարձային լինի Եվրոպայի համար»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «2022 թվականը պետք է շրջադարձային լինի Եվրոպայի համար», գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ այս հայտարարությունը հնչում է Ֆրանսիայի կողմից Եվրամիությունում նախագահությունը ստանձնելու ֆոնին:
Նա խոստացել է, որ «ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության այս շրջանը, որը գալիս է 13 տարին մեկ, մարդկանց համար առաջընթացի ժամանակաշրջան կլինի»:
Պարբերականը նկատում է, որ Մակրոնն իր ելույթում հայտարարել է ԵՄ դաշինքի համար բավականին հավակնոտ օրակարգի մասին, որը կարող է ծառայել նաև Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ վարկանիշը բարձրացնելու և վերընտրվելու նպատակին:
Մինչդեռ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոկը հայտարարել է. «Ֆրանսիայի նախագահությունը կարևոր հնարավորություն է, որը մենք ցանկանում ենք միասին օգտագործել՝ Եվրոպան ամրապնդելու և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար»:
Կարծիքներ