Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի "MWC Barcelona 2022" ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի "MWC Barcelona 2022" ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3֊ը կայանալիք "MWC Barcelona 2022" ցուցահանդեսի մասին: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից։

Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար: 

"MWC Barcelona 2022" ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ  "ARMENIA" միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն  այս հեղինակավոր հարթակում։ 

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:  

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 03.12.2021թ հետևյալ հղումով՝ հայտ: 

"MWC Barcelona 2022" ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է:  Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են  համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում