Ֆրանսիան պատրաստվում է փակել Բրիտանիայի հետ սահմանները մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի պատճառով
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են առաջիկա ժամերին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցության փակման մասին՝ կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով, հայտնում է BFM հեռուստաալիքը:
Փարիզի հիվանդանոցների վարչության գլխավոր տնօրեն Մարտին Իրշը RTL-ին հայտնել է, որ այս պահին Ֆրանսիայում կորոնավիրուսի մուտացիա չի հայտնաբերվել:
Ավելի վաղ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին հայտարարել էին Գերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները:
Կարծիքներ