Առաջին անգամ ցուցադրվել է Պուտինի նստավայրի ներքին հարդարանքը
Հեռուստալրագրող Պավել Զարուբինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ տեսանյութ է ցուցադրել, որը նկարահանվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսից առաջ: Ցուցադրվում է, թե ինչպես է Պուտինը բակի կողմից մտնում Նովո-Օգարյովոյի նստավայր, որից հետո քայլում է միջանցքներով: Նրա կողքից քայլում է օգնականը:
Պուտինը թղթերը ձեռքին դուրս է գալիս իր աշխատասենյակից և քայլում միջանցքներով, որոնք նախկինում չէին ցուցադրվել հեռուստատեսությամբ: Բոլոր միջանցքները բաց երանգներով են, պատերին կան նկարներ, ամենուր տեղադրված են օդափոխիչներ: Մի քանի մետր հեռավորությամբ դրված են հարմարավետ սպիտակ բազկաթոռներ:
Պուտինը երկար քայլում է մամուլի ասուլիսի վայր հասնելու համար: Նա աստիճաններով երկրորդից իջնում է առաջին հարկ: Ի դեպ, նստավայրի կենտրոնական սրահում զարդարված տոնածառ է տեղադրված:
Պուտինի մամուլի ասուլիսը տևել է 4 ժամ 30 րոպե, բայց դրանից հետո նախագահը շարունակել է շփվել Կրեմլի տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների հետ: Ընդհանուր առմամբ, Պուտինը պատասխանել է ավելի քան 50 հարցի:
Կարծիքներ