«Johnson & Johnson»-ը դրամահավաքի գումարը կտրամադրի Արցախյան հակամարտությունից տուժած անձանց աջակցելուն
«Johnson & Johnson» ընկերությունը կաջակցի Արցախյան հակամարտությունից տուժած անձանց: Ընկերությունն այս մասին հայտնել է թվիթերյան իր էջում:
«Johnson & Johnson»- ը հաստատում է, որ մեր բոլոր դրամահավաք նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել Արցախում հակամարտությունից տուժածներին, կտրամադրվեն Կարմիր խաչին ՝ բաշխելու հակամարտության բոլոր կողմերի կարիքավորներին»,- ասված է հայտարարությունում:
Կարծիքներ