«Բարի գալուստ».Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

«Բարի գալուստ».Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ, փոխանցում է armsport.am-ը:

Ներաձուրիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» հեռանալուց հետո: Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

«Ինտերը» չի հայտնել պայմանագրի մանրամասները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի 51-րդ երկրի ներկայացուցիչը, ով հանդես կգա «Ինտերում»։ Մինչ այդ Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ հանդես չի եկել միլանյան ակումբում (Յուրի Ջորկայեֆը Ֆրանսիայի ներկայացուցիչ է)։

Երեկ հայ կիսապաշտպանի տրանսֆերը պաշտոնապես գրանցված է եղել Ա Սերիայի կայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում