«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզվից»՝ 17,2 տոկոսը
Հունիսի 24-ին բուհական միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։ Հանրապետության քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է նախնական արդյունքները։
«Քիմիա»
Հայտագրվել է 1273 դիմորդ, մասնակցել է 1204 (2021-ին՝ 1042)
Միջին միավորն է 1287 (2021-ին՝ 1386)
7.5-ից ցածր միավոր ստացածներ 286 մարդ կամ 22,25 տոկոս (2021-ին՝ 172 կամ 16,5 տոկոս)
18-20 միավոր են ստացել 339 մարդ կամ 28,15 տոկոս (2021-ին՝ 272 կամ 26,1 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 103, 19-19.75՝ 175, 20՝ 61 դիմորդ։
«Ռուսաց լեզու»
Հայտագրվել է 354 դիմորդ, մասնակցել է 326 (2021-ին՝ 246)
Միջին միավորն է 11,15 (2021-ին՝ 12,76)
7.5-ից ցածր միավոր ստացածներ 56 մարդ կամ 17,2 տոկոս (2021-ին՝ 19 կամ 7,7 տոկոս)
18-20 միավոր են ստացել 5 մարդ կամ 1,5 տոկոս (2021-ին՝ 27 կամ 11 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 3, 19-19.75՝ 1, 20՝ 1 դիմորդ։
Կարծիքներ