Զելենսկին ինքը կորոշի՝ գնալ Մյունխեն, թե ոչ․ Փսակի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն է որոշում՝ գնալ Մյունխենի անվտանգության համաժողովին, թե ոչ, Վաշինգտոնը կաջակցի Կիևին՝ անկախ այս գործոնից։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Սա նրա որոշումն է: Բայց ինչ որոշում էլ նա կայացնի, Միացյալ Նահանգները կաջակցեն նրան»,- ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Զելենսկին կգնա Մյունխեն՝ անկախ Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունից.
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն ավելի վաղ հաստատել էր, որ Զելենսկին շաբաթ օրը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։
Կարծիքներ