Բաթումում ապամոնտաժվում են թուրքական ընկերության ապօրինի կառույցները
Բաթումի քաղաքապետարանը փետրվարի 18-ին սկսել է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող թուրքական ընկերության ապօրինի կառույցները: Այդ մասին ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում՝ գրում է Aliq.ge-ն։
Քաղաքի բուլվարի կենտրոնական հատվածում՝ կառամատույցի մոտ, որտեղ տեղակայված են սննդի հանրաճանաչ մի շարք օբյեկտներ և խանութներ, աշխատել է հատուկ տեխնիկա։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ թուրքական ընկերությունը ապօրինի շինություններ է կառուցել լողափի մի հատվածում, որը նրան վարձակալության է տրվել 2010 թվականին: Չնայած բազմաթիվ զգուշացումներին, ընկերությունը մինչ այժմ հրաժարվում էր ապամոնտաժել շենքերը:
Դեպքի վայրում են նաև քաղաքացիական ակտիվիստներն ու երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անդամները, որոնք իշխանություններին մեղադրում են խնդրի հանդեպ անհավասար մոտեցումների համար։ Նրանք պատճառաբանում են, որ Բաթումում կան բազմաթիվ ապօրինի կառույցներ, որոնք չեն քանդում:
Կարծիքներ