Թուրքական լիրայի անկումը շարունակվում է

Թուրքական մամուլի գլխագրերից շարունակում են անպակաս մնալ երկրի ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերը:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ հունիսի 29-ի դրությամբ դոլար-լիրա հարաբերակցությունը հասել է 26.30-ի, իսկ եվրո-լիրայինը՝ 28.71-ի:
Նույն օրվա դրությամբ՝ բրիտանական ֆունտ ստերլինգը ևս արժևորվել է լիրայի նկատմամբ՝ կազմելով 33.25 լիրա:
ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը հունիսի 28-ին «Եվրոպայի կենտրոնական բանկի կենտրոնական բանկային ֆորում»-ի պանելային քննարկմանը խոսել է ֆինանսական քաղաքականության խստացման մասին, նշելով, որ տրամադրվող վարկերի տոկոսները շուրջ 82% հավանականությամբ կարող են բարձրանալ 25 բազային կետով:
Իսկ թուրքական մամուլը, ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահի խոսքերը որակելով որպես թանկացումներին նախորդած ազդակ, նկատում է, որ 1 օրվա ընթացքում դոլարը լիրայի նկատմամբ թանկանալով, շարունակել է իրենց իսկ որակմամբ՝ ռեկորդային աճը և հասել շուրջ 27-ի:
Կարծիքներ