Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակում. վարչապետ

Հայկական կողմը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցը քննարկել ու բարձրացրել է ամենաբարձր մակարդակում:
Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն ասել եմ, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրաձայնում։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ կարող եմ ասել, որ տվյալ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակում։
Հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքների մասին ձեռնպահ կմնամ որևէ բան ասել։ Ցավոք, արդյունք չկա, քանի դեռ արդյունք չկա, և տեղի չի ունեցել այն, ինչ սպասում ենք, պետք է ընկալենք այնպես, որ արդյունք չկա։ Իսկ որ մենք բարձրագույն մակարդակում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կբարձրացնենք, իհարկե, ակնհայտ է։ Բայց, մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ հումանիտար հարցերը, առանձին վերցրած, լուծում չունեն։ Այս պատմական առաջընթացը, որը մենք արձանագրում ենք, հենց բերելու է խնդիրների, այդ թվում՝ հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք ունեն բարդություններ։ Եթե բարդություններ չունենային, վաղուց լուծված կլինեին»,-ասել է վարչապետը:
Կարծիքներ