ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային իսկույն վերջ տալ լարվածությանը Միջերկրական ծովում
Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել պաշտոնական Անկարային զերծ մնալ լարվածությունը խորացնելուց և նստել երկխոսության՝ գրում է ermenihaber.am-ը։
Արտահայտելով իր մտահոգությունը Թուրքիայի կատարած քայլերի կապակցությամբ՝ ԵՄ-ն հայտարարել է, որ իր սպասելիքների համաձայն՝ այս լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանա միայն խաղաղ ճանապարհով։
Եթե երկխոսությունը արդյունք չտա, ապա ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի՝ Թուրքիան պետք է պատրաստ լինի ԵՄ պատժամիջոցներին։
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարներ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստեղծված լարված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով օրերս հանդիպել էին։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկն էլ, ում անունը չի հրապարակվել, նշել է, որ եթե Անկարան ամուր և լուրջ երկխոսություն սկսի, ԵՄ-ն պատրաստ է քննարկել նոր մաքսային միություն ստեղծելու հարցը և Թուրքիային ավելի շատ գումար հատկացնել փախստականների հետ կապված ծրագրերի շրջանակներում։
Կարծիքներ