Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Սյունիքի Ներքին Հանդ բնակավայր, եղել նաև Շիկահողի կարի արտադրամասում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում, այցելել է Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։
Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի կայքը:
Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։
Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին է և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։
Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ։
Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանը-այցելել-է-Շիկահողի-կարի-արտադրամաս-1.jpg (167 KB)
Աննա Հակոբյանին հայտնել են, որ Երևանից բերվող հումքով արտադրամասում կարում են համազգեստներ և կենցաղային պարագաներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրի համար։
Վարչապետի տիկնոջը շրջայցի ընթացքում նվիրել են արտադրամասում կարված պայուսակ:
Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանը-այցելել-է-Շիկահողի-կարի-արտադրամաս-3.jpg (186 KB)
Աննա Հակոբյանը Շիկահողում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերի և Արցախյան ազատամարտի անհետ կորած, զոհված զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիրներին:
Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանը-այցելել-է-Շիկահողի-կարի-արտադրամաս-5.jpg (204 KB)
Սյունիքում ևս մեկ կանգառ վարչապետի տիկինն ունեցել է Ներքին Հանդ բնակավայրում: Նա այցելել է Սոսիների պուրակ, որտեղ նրան դիմավորել է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը:
Արգելավայրը ստեղծվել է 1958 թվականին Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով:
Շրջայցի ընթացքում Արման Մկրտչյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է «Սոսու պուրակի» մասին լեգնեդներից մեկը և նշել, որ պուրակում աճող ծառերը 250-300 տարվա պատմություն ունեն։
Ներքին Հանդում վարչապետի տիկինը հանդիպել է գյուղի բնակիչների հետ, լուսանկարվել նրանց հետ և հետաքրքրվել վերջիններիս կենցաղով:
Աննա Հակոբյանին գյուղի բնակիչները հայտնել են իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինն ասել է, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար։
Վարչապետի-տիկին-Աննա-Հակոբյանը-այցելել-է-Ներքին-Հանդ-6.jpg (193 KB)
Ներքին Հանդի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին և կառավարությանը՝ իրենց տրամադրվող օգնության համար։ Նրանք վարչապետի տիկնոջը խնդրեցլ են իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստացել է կազմակերպել գյուղի բոլոր կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ։
Կարծիքներ