Դադարեցվել է Երասխահունից Արևիկ տանող ճանապարհի ավազի ապօրինի արդյունահանումը
Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:
Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։
Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Կարծիքներ