Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել

Դեկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։

Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։

«Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։

Բացի այդ՝ միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրեր, կարող են մոտենալ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում