Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին
Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել: Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը:
«Հարավաֆրիկյան Հանրապետությունից և աֆրիկյան մյուս երկրներից չվերթները, որոնք դադարեցվել էին, մեկ շաբաթ անց կվերականգնվեն: Սակայն մենք հատուկ պահանջներ կներկայացնենք կարմիր և խիստ կարմիր գոտիներից եկողներին: Օրինակ, պարտադիր ՊՇՌ թեստավորում կարվի և կգործի երկշաբաթյա կարանտին»,- ասել է նա:
Կորոնավիրուսի տարածման արագությունից կախված՝ Ֆրանսիայի կառավարությունը դասակարգում է երկրները չորս տեսակի՝ կանաչ, նարնջագույն, կարմիր ու խիստ կարմիր:
Կարծիքներ