Հայաստանի տարածքից Արցախ մեկ օրում վերադարձել է 378 տեղահանված
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Դիտարկման 23 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 378 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս 43,096 մարդ է վերադարձել:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում բնակավայրերի տարածքներում իրականացվել են ինժեներական հետախուզություն, տեղանքի և Ստեփանակերտ, Մարտունի երթևեկության ուղիների ականազերծում: Մաքրվել է 12 հա տարածք, 6 կմ ճանապարհ, ստուգվել է 17 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 86 պայթուցիկ: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ընթացքում նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 274,5 հա տարածք, 105,9 կմ ճանապարհ, 451 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 8704 պայթուցիկ օբյեկտ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է որոնել և տեղափոխել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունները:
Կազմակերպվել է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Արդեն ստացվել է 533 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:
Թաղավարդ գյուղում գտնվող Ռուսաստանի շարժական բժշկական թիմը 22 հիվանդի, այդ թվում՝ չորս երեխայի, ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 829 բնակչի, այդ թվում՝ 105 երեխայի:
Ռուսական խաղաղապահ զորամիավորման բոլոր գործողություններն իրականացվում են՝ հետևելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցառումներին:

Կարծիքներ