Մ-17 ԵԱ եզրափակիչ փուլի C խմբի Իսպանիա-Բելգիա հանդիպումը կսպասարկեն 2 հայ մրցավարներ
Այսօր Իսրայելի Նես Ցիոնա քաղաքում կայանալիք մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի C խմբի Իսպանիա – Բելգիա հանդիպումը սպասարկելու են հայ մրցավարները: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Խաղի մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը, որին օգնելու են Խաչատուր Հովհաննիսյանը և ռումինացի Ալեքսանդրու Չերեյը։ Չորրորդ պաշտոնական ներկայացուցիչն է իսրայելցի Դևիդա Ֆուկսմանան։
Նույն կարգավիճակով Նալբանդյանն ու Հովհաննիսյանն այս մրցաշարում արդեն համատեղ սպասարկել են D խմբի Դանիա – Շվեդիա խաղը։ Դրանից բացի, Հենրիկ Նալբանդյանը եղել է Իտալիա – Գերմանիա (A խումբ) հանդիպման 4-րդ պաշտոնյան։
Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ հայաստանցի մրցավարներն առաջին անգամ են սպասարկելու մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղեր։
Առաջին տուրից հետո Իսպանիան 3 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Բելգիան վաստակել է 1 միավոր։
Կարծիքներ