Հայ գրոսմայստերները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 4 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են ռուս գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը և Իլյա Իլյուշենոկը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Հայ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանն ունեն 3 միավոր և գտնվում են համապատասխանաբար 3-րդ, 11-րդ, 12-րդ և 16-րդ հորիզոնականներում:
ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Հակոբյանը և Ալեքս Սահակյանն ունեն 2.5 միավոր:
Կարծիքներ