Facebook-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի էջերը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի Facebook-յան եւ Instagram-յան էջերը սկսել են գործել արգելափակումից հետո:
Ավելի վաղ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը նշել էր, որ Թրամփի էջերն արգելափակված մնան այնքան ժամանակ, մինչեւ նա կհեռանա իր պաշտոնից: Նոր նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:
Տեքստը գրելու պահին «Թվիթերում» Թրամփի էջը շարունակում էր արգելափակված մնալ եւ որոնելիս չէր նշվում: Դոնալդ Թրամփը «Թվիթերից» ավելի ակտիվ էր օգտվում, քան մյուս սոցցանցերից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Կարծիքներ