Պռոշյանի կոնյակի գործարանում, Եղվարդում և Քասախում շչակներ են գործարկվելու
Երևանի Աշտարակի խճուղու 2ա հասցեում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում մարտի 27-ի ժամը 11:00-ին իրականացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, նույն օրվա ժամը 14։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ շչակների գործարկման կապակցությամբ։
Կարծիքներ