Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Հայաստանի տարածքում մարտի 28-ի գիշերը, 29-30-ին առանձին շրջաններում, 27-ին և 31-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ա
յս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավային 3-6 մ/վրկ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ, 29-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4, մարտի 27-ին կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 29-30-ին՝ հնարավոր է, 27-ին և 31-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ