Փետրվարի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 211 դեպք

Փետրվարի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 211 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 211 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 54, սառը զենքի հայտնաբերման՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, զենք-զինամթերքի առգրավման և ծանր վիրավորանքի՝ 9-ական, խարդախության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 4, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ընտանեկան բռնության ու ծեծի 2-ական, սպանության, սպանության փորձի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, որսագողության, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ազգային կամ կրոնական թշնամանք հարուցելու, խոշտանգման, սուտ մատնության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սպանության սպառնալիքի, երեխայի թափառաշրջիկությանը ներգրավելու կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և կողոպուտի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 5 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում