Իրանը պարզաբանել է. Ադրբեջանը չի ազատել իրանցի վարորդներին, խոսքը այլ բանտարկյալների մասին է
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների՝ պատժի մնացած մասը Իրանում կրելու համար, փոխանցել է Mehr-ը:
Նա պարզաբանել է, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից բերման ենթարկված իրանցի բեռնատարների վարորդների մասին չէ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին իրանական ԶԼՄ-ները եւ ինչը հերքել է Բաքուն:
«Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ», - հայտարարել է Խաթիբզադեն:
Կարծիքներ