Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ, հայտնում է տեղական Aktuality.sk պորտալը։
Ֆիցոն ելույթ է ունեցել սուրբ Կյուրեղի և սուրբ Մեթոդիոսի օրվա կապակցությամբ, որը երկրում պետական տոն է:
Իր ելույթում վարչապետը մերժեց առաջադեմ և ազատական գաղափարախոսությունները, որոնք, ինչպես ինքն էր պնդում, «քաղցկեղի պես տարածվում են և թույնի պես են»։
«Մենք պետք է միասին հսկայական պատնեշ դնենք անհեթեթ առաջադիմական և լիբերալ գաղափարախոսությունների առջև, որոնք տարածվում են քաղցկեղի պես և թույնի պես են»,- հայտարարել է Ֆիցոն ելույթի ժամանակ:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ մահափորձը լուրջ վնաս է հասցրել իր առողջությանը։
Կարծիքներ