Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում

Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա (Գալիսիայի նահանգ) քաղաքում մարտի 26-28-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։ 

Ինչպես հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս սաները։

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում