Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայր Տաճարում հանդես կգա հայրապետական պատգամով
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքում Հանրապետական մաղթանք է կատարվելու:
Ինչպես հաղորդեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, առավոտյան 10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
Կարծիքներ