Գերմանիան և Թուրքիան պայմանավորվել են շարունակել բանակցությունները «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ. Մերկել
Գերմանիան և Թուրքիան կարծիքներ են փոխանակել «Թալիբան» արմատական շարժման հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների վերաբերյալ և համաձայնել են այդ ուղղությամբ շարունակել ջանքերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շաբաթ օրը Ստամբուլում, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Ի դեպ, սա Մերկելի հրաժեշտի այցն էր Թուրքիա կանցլերի պաշտոնում:
«Մենք, իհարկե, քննարկեցինք Աֆղանստանի իրավիճակը: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների և ապօրինի փոխադրողների զոհը, մենք պետք է ապահովենք հումանիտար օգնության տրամադրումը»,- ասել է Մերկելը: «Մենք մտքեր փոխանակեցինք «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերաբերյալ և, հնարավոր է, շարունակենք դա անել մեր հանձնակատարների միջոցով»,- ասել է նա:
Կարծիքներ