Հետախուզվողը հայտնաբերվել է Սարյան փողոցի շենքերից մեկում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, Սարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 47-ամյա Սահակ Ք.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն հանցակցելը) և 38-235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, փոխադրելուն կամ կրելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ