Բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան

Բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան

Հուլիսի 21-ին, ժամը 03:47-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակում (մոտ 4 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը․ ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում