Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակչի դին

Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակչի դին

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 13:38-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարում դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում