Կադաստրի կոմիտեն գործարկել է ՀՀ Ազգային գեոպորտալը

Կադաստրի կոմիտեն գործարկել է ՀՀ Ազգային գեոպորտալը

Կադաստրի կոմիտեն գործարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային գեոպորտալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտնել, որ շուրջ երկու տարվա քրտնաջան աշխատանքը վերջապես տվեց իր արդյունքը: Կադաստրի կոմիտեն գործարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային գեոպորտալը:

Տարածական տվյալների հասանելիության տեսանկյունից գեոպորտալները համարվում են կարևորագույն խնդիրների լուծման պարտադիր հարթակներ, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին, համայնք և մասնավոր ընկերություն կարող է կիսվել իր տարածական տվյալներով: 

Կադաստրի կոմիտեն շարունակաբար բարելավելու է բազային շերտերի որակական հատկանիշները և աջակցելու է գործընկերներին պատրաստել այնպիսի տարածական համակարգեր, որոնք կինտեգրվեն և կվիզուալիզացվեն ՀՀ Ազգային գեոպորտալին, որը վարվում և վարվելու է կոմիտեի կողմից»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում