Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին

Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելել են Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։ Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես են եկել վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։

Գիրք նվիրելու օրվա առիթով պանթեոնում անցկացվել է նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում