ՏԻՄ ընտրությունների մասնակից մեր բոլոր քաղաքացիներին ցանկանում եմ ազատ և անկաշկանդ ընտրություններ․ Ռոմանոս Պետրոսյան
Այսօր Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում կերտվում է ապագան և կանխորոշվում առաջիկա տարիների զարգացման ուղին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ իր քաղաքացիական պարտքը նա կատարել է Աբովյանի 29/04 ընտրատեղամասում՝ ընտրելով հանուն Օրենքի և Իրավունքի գերակայության, իրավահավասարության ու հանուն Աբովյան խոշորացված համայնքի ապագայի:
«Աբովյան խոշորացված համայնքի, ինչպես նաև մյուս բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների մասնակից մեր բոլոր քաղաքացիներին ցանկանում եմ ազատ և անկաշկանդ ընտրություններ:
Գնացե՛ք ընտրատեղամասեր, մասնակցե՛ք ընտրություններին, գիտակցե՛ք ձեր քվեի արժեքն ու ուժը»,-եզրափակել է Պետրոսյանը։
Կարծիքներ