Իսրայելական բանակը Գազայի հատվածում փակ ռազմական գոտի կստեղծի

Իսրայելական բանակը Գազայի հատվածում փակ ռազմական գոտի կստեղծի

Փակ ռազմական գոտի կստեղծվի Իսրայելի բանակի Գազայի դիվիզիայի կողմից վերահսկվող տարածքում, որի պատասխանատվության տարածքը ներառում է Գազայի հատվածը և շրջակա տարածքը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Իրավիճակի գնահատման համաձայն՝ Գազայի դիվիզիայի ողջ պատասխանատվության տարածքը հայտարարվել է փակ ռազմական գոտի»,- ասվում է X սոցիալական ցանցում (նախկին Twitter) բանակի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պարզաբանվում է, որ «մուտքը փակ ռազմական գոտի արգելված է»։ Իսրայելական բանակը «խնդրում է բնակչությանը զգոն լինել եւ չմտնել տարածք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում