Տարածաշրջանում անհրաժեշտ են համատեղ քայլեր՝ Իսրայելի դեմ հարձակումները դադարեցնելու համար. Բլինկեն

Տարածաշրջանում անհրաժեշտ են համատեղ քայլեր՝ Իսրայելի դեմ հարձակումները դադարեցնելու համար. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իր գործընկերներին ասել է տարածաշրջանում Իսրայելի դեմ հարձակումները դադարեցնելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ շաբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարություններում։

Նա ասել է, որ Բլինկենը Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում «ընդգծել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք և կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել՝ անհապաղ դադարեցնելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների և այլ զինյալների դաժան հարձակումները»: «Կողմերը պայմանավորվել են պահպանել սերտ համակարգումը», - նշվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում