Ստիպված եմ շարունակել որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային պարսավանքի թեման. Աննա Հակոբյան

Ստիպված եմ շարունակել որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային պարսավանքի թեման. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հարթակում մի քանի կարևոր խնդիրների է անդրադարձել՝ նշելով, որ ստիպված է շարունակել որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային պարսավանքի թեման:

Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26-ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել: Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, պիտակավորում են որդի կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադատությունների:

Այդ միջոցառմանը 70 կին է մասնակցել: Աննա Հակոբյանը տեսանյութում մեկ անգամ ևս անդևադարձել է կազմակերպված միջոցառման բուն նպատակին և ուղերձին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում