Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ֆրանսիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին:
Որոշման մեջ ասված է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի ապրիլի 5-ից 7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան լե Բեն)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
Կարծիքներ