ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ կարող է կիրառել Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների շարքում

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ կարող է կիրառել Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների շարքում

Վիզային սահմանափակումները կլինեն Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների շարքում, որոնք ԱՄՆ-ը կձեռնարկի Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հինգշաբթի օրը MCBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

«Հուսով եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ ընտրություն կկատարի՝ հաշվի առնելով մեր ուժերի տեղակայումը արևելյան թևում՝ հաշվի առնելով Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և պատժամիջոցները, արտահանման սահմանափակումները և վիզային սահմանափակումները, որոնք կկիրառվեն անհրաժեշտության դեպքում», - ասել է նա։ .

Շերմանը չի հստակեցրել՝ արդյոք սահմանափակումները կազդեն անհատների վրա, թե ռուսների ավելի լայն կատեգորիաների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում