Իսպանիայում մեկնարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթ ներդնելու պիլոտային նախագիծ

Իսպանիայում մեկնարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթ ներդնելու պիլոտային նախագիծ

Իսպանիայի արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախարարության մասնագետները եւ ձախակենտրոն Mas Pais կուսակցության ներկայացուցիչները սկսել են աշխատել փորձնական ծրագրի մանրամասների վրա՝ ձեռնարկությունները 4-օրյա կամ 32-ժամյա շաբաթ տեղափոխելու համար՝ պահպանելով աշխատողների աշխատավարձերը, հաղորդում է El Confidencial թերթը: Աշխատանքային քննարկումների ընթացքում պետք է մշակվի ծրագիր, որը կօգնի ընկերություններին, ովքեր «սոցիալական երկխոսության միջոցով ցանկանում են ավելացնել իրենց արտադրողականությունը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությունը եւ բարելավել իրենց աշխատողների առողջությունը աշխատանքային օրվա կրճատման միջոցով»:

Աշխատանքային խորհրդակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը նախորդ շաբաթվա վերջին հաստատեց փորձնական նախագիծ, որն ապացուցում է քառօրյա աշխատանքային շաբաթվա օգուտները: Փորձարկումների շրջանակներում կառավարությունը 50 միլիոն եվրո կհատկացնի այն ընկերություններին օգնելու համար, որոնք կամավոր համաձայնում են աշխատողներին տեղափոխել 32-ժամյա աշխատանքային շաբաթի՝ առանց աշխատավարձերը կրճատելու: Ակնկալվում է, որ այդ միջոցները կստացվեն 140 միլիարդ եվրո գումարից, որը Իսպանիայի մասնաբաժնինն է COVID-19-ի դեմ պայքարի եվրոպական ֆոնդերում, նշում է Cuatropoder թերթը:

Գումարը կտրամադրվի «կլինիկական փորձարկումների» (ինչպես կառավարությունն է անվանում փորձնական նախագիծը) մասնակիցներին ուղղակի օգնության տեսքով: Փորձնական նախագծի մասնակիցների հիմնական պահանջներից մեկը շաբաթվա աշխատանքային ժամերի քանակը 32-ի իջեցնելն է՝ առանց աշխատավարձերը նվազեցնելու: Ծրագրին մասնակցության համար աշխատանքային շաբաթը չորս 10-ժամյա աշխատանքային օրվա կրճատելը տեղին չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում