Հրապարակվել է Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության նախապատմության տեսագրությունը (տեսանյութ)
Հայկ Հովհաննիսյանի Mitsubishi ավտոմեքենան է, սա էլ ոստիկանության աշխատողի ավտոմեքենան է: Այդտեղ ազդանշան է տալիս, մեկ անգամ էլ պտտվում, շրջադարձ է կատարում: Հայկ Հովհաննիսյանը ավտոմեքենան կայանում է առջևը, ոստիկանության աշխատակիցը՝ կողքը, մեխանիկորեն ճանապարհը նեղանում է:
Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Մեկ ամիս առաջ Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության նախապատմության տեսագրությունն է: Այդ օրը՝ հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով, ինչի հետևանքով սպանվել էր 2 անձ, վիրավորվել՝ 5-ը: Իսկ ամեն ինչ սկսվել էր հունիսի 18-ին, երբ Ապարանում 2 մեքենա իրար չզիջելու պատճառով ազդանշան էին տվել ու հետո պարզաբանումների համար մեքենաները կայանել անհարմար՝ բանուկ հատվածում:
Այդ մեքենաների վարորդներն էին գործով մեղադրյալի եղբայրը՝ Հայկ Հովհաննիսյանը, և ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահի օգնականը: Խցանում ստեղծելու պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են նշված փողոցով, տարբեր ավտոմեքենաներով երթևեկող Ապարանի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ գործով այժմ վկա Ռաֆիկ Մելիքյանը, տուժող Արմեն Բաղդասարյանը: Խոսակցությունը տեղափոխվել է Ապարանից Քուչակ տանող ճանապարհահատված:
Կարծիքներ