Երևանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը
Երեւանում 57 տարեկան հասակում մահացել է քրեական միջավայրում հայտնի «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը («Եզդի Ռաֆ» կամ «Ռաֆ Կրասնոդարսկի»): Քրեական գեներալի մահվան պատճառը լյարդի ցիռոզն է, հայտնում է «Прайм Крайм»-ը:
Բազմիցս դատապարտված, ծագումով երեւանցի, ազգությամբ եզդի Ռաֆիկ Ամոյանը թագադրվել էր իր հայրենիքում՝ 1988 թ.
Վերջին անգամ Ռաֆոն ճաղերի հետեւում էր հայտնվել հինգուկես տարով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար՝ Կրասնոդարի Պերվոմայսկի դատարանի դատավճռով: Ամոյանը պատիժը կրել է Բաշկորտոստանում եւ Ուլյանովսկի մարզում, այդ թվում՝ Դիմիտրովգրադի բանտում, որտեղից ազատ է արձակվել 2014 թ.
2016-ին Եզդի Ռաֆոն արտաքսվել է Ուկրաինայից Հայաստան, որտեղ ապրել է մինչեւ կյանքի վերջին օրերը:
Կարծիքներ