Ավշարի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով.
Դրանք են՝
Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:
«Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականին սեպտեմբերի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, վատնման և փողերի լվացման փաստերով քննվող քննվող քրեական վարույթի շրջանակում, միջնորդագիր էր հասցեագրել Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001 թվականի փետրվարի 25-ին, 2005 թվականի օգոստոսի 23-ին, 2007 թվականի փետրվարի 5-ին և 2007 թվականի դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ