4 հայ բռնցքամարտիկ Բելառուսում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում է
4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող վաստակավոր մարզիչ Անատոլիա Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:
Երեկ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Ֆրանկ Մարտինեսի նկատմամաբ, իսկ 63,5 կգ քաշայի Արթուր Շահպազյանը ուժեղ է գտնվել իր թիմակից Արթուր Ղազարյանից։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 54 կգ քաշային Մհեր Դավթյանը։ Մրցաշարը եզրագիծը կհատի փետրվարի 18-ին։
Կարծիքներ