Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքը։
Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 40 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում։
Երկրաֆիզիկոսների տվյալներով՝ շրջանի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև երեք բալ ուժգնությամբ։
Կարծիքներ