Ճապոնիայի վարչապետը փետրվարի 24-ին կմասնակցի G7-ի վիրտուալ գագաթնաժողովին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է փետրվարի 24-ին մասնակցել G7-ի ղեկավարների վիրտուալ հանդիպմանը: Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։
«Փետրվարի 24-ին Գերմանիայի նախագահությամբ նախատեսվում է անցկացնել «Մեծ յոթնյակի» առաջնորդների վիրտուալ հանդիպում, որին Ճապոնիայից պետք է մասնակցի վարչապետ Ֆումիո Կիսիդան»,- ասել է նա։ Մացունոն ընդգծել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինան։
Կիսիդան, իր հերթին, երկուշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանում, ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է անկանխատեսելի, սակայն խոստացել է այլ երկրների հետ միասին շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված լարվածության նվազեցմանը։
Կարծիքներ