Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, մոտալուտ փոթորիկը կարող է վատթարացնել իրավիճակը

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, մոտալուտ փոթորիկը կարող է վատթարացնել իրավիճակը

Հայիթիում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1419-ի, շուրջ 6900 մարդ վիրավոր է: CNN-ը հաղորդում է, որ հիվանդանոցները գերբեռնված են, վիրավորներին տեղավորելու և նրանց բժշկական սարքավորումներով ապահովելու խնդիր կա: Մարդիկ քնում են բաց երկնքի տակ:

7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տասնյակ հազարավոր տներ է ավերել, փակել ճանապարհներ և սողանքների պատճառ դարձել: Այս ամենը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին, ինչպես նաև տուժած շրջաններին պարենի մատակարարմանը:

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին Հայիթի կհասնի Գրեյս արևադարձային փոթորիկը, որը կարող է հեղեղներ առաջացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում