Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին կատարելու է Տեառնընդառաջի նախատոնակ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու եւ ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում:
Արարատյան Հայրապետական թեմից էլ տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորեւ ներկայացնում ենք ժամանակացույցը:
Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;
Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում;
Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30;
Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00;
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;
Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30;
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի - խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները;
Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի - միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30;
Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40;
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;
Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30;
ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;
Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30;
Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30:
Կարծիքներ