Չինաստանում հեղեղումների զոհերի թիվն ավելանում է
Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների ու համատարած հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 58-ի: Հինգ մարդ անհետ կորած է համարվում՝ փոխանցում է РИА Новости-ն:
Տարերային աղետի գոտում է հայտնվել 9.3 մլն մարդ: Երկրի իշխանություններն աղետի գոտուց տարհանել են ավելի քան 800 հազար բնակչի: Եվս 440 հազար մարդ օգնության կարիք ունի:
Իրականացվում են որոնողափրկարարական ու աղետի հետևանքների վերացման աշխատանքներ:
Կարծիքներ